Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Ձեռագործ աշխատանքների ցուցահանդես-վաճառք

Ձեռագործ աշխատանքների ցուցահանդես-վաճառք
01.11.2016 | 00:30

Հոկտեմբերի 31-ին «Team time» ակումբում բացվել էր սահմանափակ հնարավորություն ունեցող, մասնավորապես, աուտիզմով հիվանդ անձանց ձեռագործ աշխատանքների ցուցահանդես-վաճառք:


«Team time» ակումբի ժամանցի կենտրոնի մենեջեր ՄԱՐԻԱՄ ԲԱԴԻՐՅԱՆԻ փոխանցմամբ` վաճառվում են սառնարանի մագնիսներ, զարդատուփ, զարդեր, խոհանոցի զարդարանքներ և ձեռագործ այլ աշխատանքներ: Ցուցահանդես-վաճառքը մեկնարկել է «Էփրիքոթ» և «Նոր աստղ» ընկերությունների հետ համագործակցության արդյունքում:


«Էփրիքոթը» տրամադրում է գործատեղ, հատուկ կարիքներ ունեցող մարդիկ ձեռագործ իրեր են պատրաստում, «Էփրիքոթը» վաճառում է` շահույթը փոխանցելով վարպետներին: «Նոր աստղը» դպրոցի նման է, սովորեցնում է իրերի պատրաստումը, այնուհետև վաճառում, գումարի մի մասով հումք է գնում, մյուս մասը տալիս է ձեռագործ իրերի հեղինակներին:
Մարիամ Բադիրյանը նշեց նաև, որ «Team time»-ն ամեն ամիս բարեգործական տարաբնույթ միջոցառումներ է կազմակերպում: Ձեռագործ աշխատանքների ցուցահանդես-վաճառքը նույնպես շարունակական է լինելու:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 1586

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ